Ահազանգ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին․ մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Երևանի մետրոպիտենը հայցում է քաղաքացիների  ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

14 Օգոստոս, 2022 18:01
Վեր