Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին Zarkerak - Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին

Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին. Զատուլին

Ռուսաստանը փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտության միջոցով: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին:

«2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս շատ օգուտ քաղի Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից։ Բայց Ադրբեջանը դրանով չի բավարարվում, նա ավելին է ուզում և օգտագործում է Ուկրաինայի իրադարձություններում ներգրավված Ռուսաստանի կաշկանդվածությունը»,- նշել է Զատուլինը:

Պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանը կխուսափի ռազմական գործողություններին միջամտելուց, բայց պետք է հանգստացնի Ադրբեջանին: «Բայց այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, դրան դժվար է հասնել»,- ասել է Զատուլինը։

13 Սեպտեմբեր, 2022 15:42
Վեր