Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը Zarkerak - Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը
Zarkerak Zarkerak - Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը
Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակցային վիճակը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

14 Սեպտեմբեր, 2022 11:07
Վեր