Սուքիասյանը երբեք չի հանդիպել Աբազյանի հետ՝ հերթական հորինված սուտն է

Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գործարարի և ԱԱԾ տնօրենի հանդիպման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

Նա, մասնավորապես, նշել է․

"Հատվում են բոլոր անթույլատրելի սահմանները: Yerkir.am կայքը քիչ առաջ ստոր կեղծիքի է դիմել: Հրապարակել է հորինված սուտ, թե իբր հանդիպել են Խաչատուր Սուքիասյանն ու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Հերիք չէ, որ կեղծիք են հրապարակել, դեռ ավելին, այդ կեղծիքի հիման վրա իրենց վարքին ու բարքին հարիր ստորություններ ու վայրահաչոցներ են հորինել: Նման մտքեր կարող հորինել միայն հայրենիք չունեցողները: Տեղեկացնում եմ, որ Սուքիասյանը երբեք չի հանդիպել Աբազյանի հետ, ավելին` նրանք անձնապես իրար չեն ճանաչում: Ի գիտություն լրատվամիջոցների` հայտնում եմ, որ տվյալ հրապարակումը հերթական հորինված սուտն է":

Վեր