Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ երբեք չի միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին Zarkerak - Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ երբեք չի միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին
Zarkerak Zarkerak - Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ երբեք չի միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին
Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ երբեք չի միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին

Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ երբեք չի միանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին

«Ոչ, ո՞վ է ասում, ի՞նչ իմպիչմենտ»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում այս դիտարկումն արեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե կմիանա ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

Խոսելով  երեկ երեկոյան ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ակցիայից՝ Սուքիասյանը նշեց․ «Ամեն մարդ նոր երգ է հորինում, սկսում է երգել։ Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն, եթե ամոթ ունենային կկանգնեին պետության հիմքերի կողքին՝ դա իշխանությունն է,կառավարությունն է,ՊՆ-ն է»։

Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի պատմությունն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ պետականությունը պարբերաբար քանդվել է հենց այս նույն ձևերով․ «Իհարկե, մարդիկ կան չեն հասկանում, թե ինչ են անում, մարդիկ կան, որոնք շփոթմունքի մեջ են, էմոցիոնալ մարդիկ կան, որ տեղեկություն ստանալով սկսում են էմոցիոնալ գործողությունների մասնակցել։ Բայց նման գործելաոճը պետք է վերանա։ Սա պետություն է, պետության հիմքերը պետք է լինեն շատ ամուր»;

Խոսելով վարչապետի՝ աղմուկ առաջացրած հայտարարության մասին՝ պատգամավորն ընդգծեց․ «Ինձ տեղեկացրել են, թե ոնց են խեղաթյուրել ՀՀ վարչապետի  խոսքերը»։ 

«Մենք պետք է ամուր պետականություն ունենանք, ոչ մի ժամանակ չի եղել որ պահուստներում  ունենաս միլիարդից ավելի գումար և ուղղես երկրի պաշտպանությանը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

 

15 Սեպտեմբեր, 2022 14:15
Վեր