Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են մարդկանց ամենաստոր ձևով և կանչել են հրապարակ․ Վաղարշակ Հակոբյան Zarkerak - Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են մարդկանց ամենաստոր ձևով և կանչել են հրապարակ․ Վաղարշակ Հակոբյան
Zarkerak Zarkerak - Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են մարդկանց ամենաստոր ձևով և կանչել են հրապարակ․ Վաղարշակ Հակոբյան
Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են մարդկանց ամենաստոր ձևով և կանչել են հրապարակ․ Վաղարշակ Հակոբյան

Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են մարդկանց ամենաստոր ձևով և կանչել են հրապարակ․ Վաղարշակ Հակոբյան

« Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են այդ մարդկանց ամենաստոր ձևով եւ կանչել են հրապարակ, ԱԺ: Լավ, կարո՞ղ է գիտեք՝ ժողովուրդը չի տեսնում՝ դուք ինչ եք անում: Մեկը գալիս ասում է՝ մեզ 18 հոգի է պետք, մյուսը հասցեներն է տալիս, մյուսը բարձրանում է հարթակ, ժողովուրդը ներքեւից հայհոյում է, իջնում է, ինքն է հայհոյում, էն մյուսը ուզում է բարձրանա, հրում, գցում են, մյուսը բարձրանում ասում է՝ հայրենիքն ենք փրկում, մյուսը բարձրանում է, ասում է՝ չենք փրկում հայրենիքը»,- իր ելույթում ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ սահմանին զինվորները կռվում են, իսկ քաղաքական որոշ շրջանակներ հակապետական գործողություններ են փորձում հրահրել;

«Լավ, մի հատ կողմնորոշվեք, էլի, էս ժողովրդին խի՞ եք խաբել, գիշերվա կեսին հասցրել ԱԺ, ինչի՞ համար: Ո՞րն է ձեր նպատակը: Այս ամբողջ պատմության մեջ ամենատարօրինակը քաղաքական ընդդիմության պահվածքն է, անդրադառնանք «գիշերվա սմեն» աշխատող ընդդիմությանը. Լավ, ցերեկը ինչո՞վ էիք զբաղված, կարող՞ է տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ կապված էիք, սահմանային իրավիճակն էիք ներկայացնում, որ գիշերն եք եկել ԱԺ, կամ էդ ո՞ւմ եք ման գալիս: Մե՛նք ենք ձեզ ման գալիս, թողել՝ թռել եք ձեր դիրքերից, ո՞ւմ եք ման գալիս: Կամ գիշերվա կեսին էդ ո՞ւմ տներն եք գնում, ինչի՞ համար: Ե՞րբ եք ուզեցել քաղաքական մեծամասնության հետ հանդիպել, չեք կարողացել հանդիպել: Մենք հստակ արձանագրել ենք, մի հատ եկեք այստեղ ձեր տեղադրած դրոշները ուղղեք: Սա անպատասխանատվության ամենամեծ դրսեւորումն է: Ժամանակին գողացել էիք իշխանությունը ժողովրդից, հիմա գողացել եք ընդդիմությունը ժողովրդից: Ընդդիմադիրների մանդատները գողացել, զավթել եք ու ձեր գործով չեք զբաղվում: Սա արձանագրված փաստ է», -նշեց Հակոբյանը։

ՔՊ պատգամավորը հորդորեց ընդդիմադիրներին հրաժարվել մանդատներից՝ սպառնալով, որ եթե այսպես շարունակեն, դրա ժամանակը գալու է:

15 Սեպտեմբեր, 2022 15:05
Վեր