Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ

Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են` գրում է Ermenihaber-ը։

Մարտի 26-ին Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:

Դատախազությունը Էրդողանի անձը նսեմացնող լուսանկարի հրապարակման հետ կապված՝ ամսագրի 4 ներկայացուցչի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստել:

2020 թ. աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի և Ֆրանսիայի և մուսուլման մի քանի երկրների միջև լարվածության ֆոնին «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը ևս մեկ սկանդալային ծաղրանկար հրապարակեց, որը կարճ ժամանակ անց դատապարտեցին Թուրքիայի իշխանությունները: «Շարլի Էբդո» ամսագրի հոկտեմբերի 28-ի համարում տպագրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով ծաղրանկար:

Վեր