Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է․ ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Zarkerak - Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է․ ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է․ ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին
Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է․ ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին

Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է․ ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում: 

Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձիք: 

Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ  տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել  Ադրբեջանի համար`  տապալելու տարածաշրջանում  խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները: 

Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարի կազմակերպության հիմնարար սկզբունքները։

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:

16 Սեպտեմբեր, 2022 19:06
Վեր