Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ տեսանյութ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Փելոսիին, որը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին, ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

18 Սեպտեմբեր, 2022 10:41
Վեր