Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է։

Օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը նշել է․

«Ընգծում եմ, որ մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»։

20 Սեպտեմբեր, 2022 14:44
Վեր