Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական՝ մեկ թիմի պես. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

ՀՖՖ-ի տարածած տեսանյութում Հարոյանը մասնավորապես ասում է.

«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված, մեկ թիմի պես»:

Հարոյանը շեշտել է նաև, որ ֆուտբոլիստները ջանք չեն խնայելու և ամեն բան անելու են երկրպագուներին ուրախացնելու համար:

21 Սեպտեմբեր, 2022 15:06
Վեր