«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ՀՀ ԿԲ

ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկից՝ պատասխանելով ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ հարցին։

«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասացին կենտրոնական դրամատնից։

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանյան բանկերը դադարեցնում են ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը։

 

21 Սեպտեմբեր, 2022 15:57
Վեր