Կին զինծառայողների նկատմամբ դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ. ՀՀ ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ զեկույցը Zarkerak - Կին զինծառայողների նկատմամբ դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ. ՀՀ ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ զեկույցը
Zarkerak Zarkerak - Կին զինծառայողների նկատմամբ դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ. ՀՀ ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ զեկույցը
Կին զինծառայողների նկատմամբ դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ. ՀՀ ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ զեկույցը

Կին զինծառայողների նկատմամբ դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ. ՀՀ ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ զեկույցը

«ՄԻՊ աշխատակազմն ամբողջ ծավալով սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում և մինչև այսօր շարունակում է արձանագրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած այս ծանր հումանիտար աղետի և պատերազմի հետևանքները:  24 ժամ 7 օր ռեժիմով մեր աշխատակազմն աշխատանքներ է իրականացնում ինչպես Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, այնպես էլ մեդիահարթակի դիտարկում է իրականացնում և հավաքագրում բոլոր այն տեղեկատվությունը, որն առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքին»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ այդ օրերի վերաբերյալ հրապարակվել է արդեն արտահերթ զեկույց. «Ցավոք սրտի մենք չենք կարող այս պահին ավելի հասանելի դարձնել  դաժան տեսարանների մասին մեր արտահերթ զեկույցին կից հավելվածը, բայց դրանք ուղարկվել են մեր միջազգային գործընկերներին: Մանրակրկտորեն վերլուծված է այնտեղ արձանագրված բոլոր կտտանքները, դաժան վերաբերմունքը մեր հայ ռազմագերիների ինչպես նաև որոշ դիերի նկատմամբ: Դրանք շարունակական գործընթաց են, պատրաստվում է երկրորդ զեկույցը, նյութերը հավաքագրվում են, ուսումնասիրվում են, նոր տեսանյութեր ենք հավաքագրել և դրանց վերլուծությունն է այս պահին իրականացվում, հուսամ, որ մենք շուտով կունենանք երկրորդ զեկույցը: Կվերանայվի նաև առաջին զեկույցը, որովհետև կան տեղեկատվություններ, որոնք ավելի հստակեցվել են, և կարիք կա դրանք թարմացնելու»:

Լաուրա Գասպարյանը նշեց, որ կա 7600 տարհանված անձ՝ մոտ 1500 երեխաներ և 100-ին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք. «Ցավոք սրտի ունեցել ենք երկու կին և առնվազն մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որոնք չեն կարողացել լքել տարածքը և մնացել են այդ գոտում: Ունենք ենթակառուցվածքների վրա հարձակումներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, առողջարաններ, սրճարաններ, ունենք ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասումներ»:

Գասպարյանն ասաց, որ ստանում են ծայրահեղ դաժան տեսանյութեր. «Այս պատերազմի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դիտարկում ենք արել և՛ կին զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց նկատմամբ ունենք դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել և վերլուծվել են: Եղել են մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, ամենածայրահեղ դեպքերից է մերկացումը, ստորացումը, նվաստացումը, առնվազն երեք կնոջ մարմնի դիտարկման ժամանակ մենք ունեցել ենք կրծքավանդակի շրջանում մերկացում, այդ տեսանյութը դաժան է, նույնիսկ դրա մասին խոսելը դժվարություն է պատճառում»:

ՄԻՊ պաշտոնյան իր խոսքում նշեց, որ ունեն մեդիացանցն ուսումնասիրող խումբ, որը 24-ժամյա ռեժիմով հավաքագրում է բոլոր տեսանյութերը և ձայնագրությունները. «Դրանք ադրբեջանագետների կողմից վերծանվում են, վերադարձվում են և մենք դրվագ առ դրվագ դիտարկում ենք երևույթները և ամփոփում ենք վերջնական արդյունքը»:

 

22 Սեպտեմբեր, 2022 14:21
Վեր