Պետք է ստեղծվի անվերապահ կարծիք, որ Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղությանը․ Արա Ղազարյան

«Այն հայատյաց բառերը և նախադասությունները, որ Ադրբեջանի նախագահն ասում է, դրանք սովորաբար  ներքին աուդիտորիայի համար են, որովհետև դրսի աուդիտոիան նրան չի լսի »,- այսօր հրավիրված մամուլիսի ասուլիսի ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ նախագահ Ալիևի այն հայտարարությունները, թե իրենց 19-րդ դարի քարտեզներով պետք է պատմական հողեր ազատագրեն ևս միջազգային լսարանի կողմից ուշադրության չեն արժանանանում․ ««Պատմական հող» հասկացություն  միջազգային հարաբերություններում չկա։ Եթե քաղաքակիրթ ազգերն ընդունել են  սահմանների անփոփոխելիության սկզբունքը, ուրեմն դա կարգավորող սկզբունք  է և դրան հակադրվում է  միայն ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը նաև մարդու հիմնարար իրավունք է»։ 

«Պետք է ստեղծվի անվերապահ կարծիք, որ Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղությանը»,- նշեց Ղազարյանը։ Ըստ նրա այս գործում կարևոր է հայկական կողմից հավաքագրվող փաստերի առատությունը և բազմազանությունը․ «Հայաստանում ապացույցներ հավաքելով զբաղվում են ոչ միայն  ՄԻՊ գրասենյակը, որի ներկայացրած զեկույցն ինքնին ապացույց է համարվում միջազգային տարբեր ատյաններում, այլ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և այլն»։

 

22 Սեպտեմբեր, 2022 14:36
Վեր