Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ

 

 

Բարերար Ռուբեն Վարդանյանը այսօր հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ է եղել։

Կողմերը արձանագրել են, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ «մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»:

22 Սեպտեմբեր, 2022 14:54
Վեր