Ռուսական ավիաընկերությունը Հայաստան եւ Թուրքիա լրացուցիչ չվերթներ է բացել

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Մոսկվայից Թուրքիա եւ Հայաստան նոր չվերթներ է բացել։ Լրացուցիչ թռիչքների մասին փոխադրողը հայտարարել է իր Թելեգրամ-ալիքում։

Նշվել է, որ թռիչքները նախատեսված են սեպտեմբերի 27-ին, 28-ին եւ հոկտեմբերի 1-ին։ Մոսկվայից Երեւան չվերթները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 1-ին։ Տոմսի արժեքը սկսվում է մեկ ուղղությամբ 96 հազար ռուբլուց։

Մինչդեռ Ռուսաստանի մայրաքաղաքից Ստամբուլ թռիչքն իրականացվելու է սեպտեմբերի 28-ին։ Ավիատոմսերի գինը սկսվում է մեկ ուղղությամբ 63 հազար ռուբլուց։ 

22 Սեպտեմբեր, 2022 15:46
Վեր