Երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի որոշումը (տեսանյութ) Zarkerak - Երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի որոշումը (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի որոշումը (տեսանյութ)
Երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի որոշումը (տեսանյութ)

Երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի որոշումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։

 

 

 

22 Սեպտեմբեր, 2022 19:00
Վեր