Էրդողանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին հանդիպել Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան այցի մասին հարցին։ Նրա խոսքով՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի. 

«Վստահ եմ՝ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Ավելորդ ուռճացնել պետք չէ։ Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։

Էրդողանը նաև հավելել է, որ այս պահին քննարկում են Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը. 

«Եթե Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ենթադրաբար՝ այնտեղ կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։ 

22 Սեպտեմբեր, 2022 19:10
Վեր