Mercedes մակնիշի ավտոմեքենան գլխիվայր ընկել է Ստալինյան ջրանցքը

Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպք վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

 

22 Սեպտեմբեր, 2022 20:34
Վեր