Երեք նախկին նախագահները հանդիպում են Վեհափառի հետ

Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

«Արմենպրես»-ը այս մասին տեղեկացել է իր աղբյուրներից:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, ով ասաց, որ այս պահին չի մեկնաբանում նման տեղեկությունը:

22 Սեպտեմբեր, 2022 20:45
Վեր