Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota Corolla-ն ու КамАЗ-ը. 4 ոստիկան է հոսպիտալացվել Zarkerak - Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota Corolla-ն ու КамАЗ-ը. 4 ոստիկան է հոսպիտալացվել
Zarkerak Zarkerak - Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota Corolla-ն ու КамАЗ-ը. 4 ոստիկան է հոսպիտալացվել

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Toyota Corolla-ն ու КамАЗ-ը. 4 ոստիկան է հոսպիտալացվել

Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով КамАЗ–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ դեպքի վայրում հավաքավածների՝ վիրավորները ոստիկանության ծառայողներ են: 

22 Սեպտեմբեր, 2022 21:19
Վեր