ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահը կարճ զրույց են անցկացրել

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։

22 Սեպտեմբեր, 2022 22:08
Վեր