Anonymous միջազգային հաքերների խումբն իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Հայաստանին՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետ:
Խումբը կիսվել է System of A Down ռոք խմբի հայտարարությամբ, որտեղ երաժիշտները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
՛՛Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի՛՛,- գրել է Anonymous-ը` հետևյալ հեշթեգով՝ #StandwithArmenia: