Գողությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին Մասիս քաղաքի 6-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Դանիել Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

22 Սեպտեմբեր, 2022 23:16
Վեր