Հինգ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն սկսվեց Ապրիլյան պատերազմը

Հինգ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն սկսվեց Ապրիլյան պատերազմը: Ադրբեջանական զինուժը հանկարծակի հարձակման անցավ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Հատկապես թեժ մարտեր ընթացան հարավային և հյուսիս-արևելյան ուղղություններում:

Ապրիլի 5-ին Մոսկվայում ՌԴ ԳՇ պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների ԳՇ պետերը կրակի դադարեցման բանավոր համաձայնություն ձեռք բերեցին: Քառօրյա մարտերի արդյունքում մեր զինուժը կորցրեց 800 հեկտար ռազմավարական նշանակության տարածք: Հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվեց 110 և վիրավորվեց 121 զինծառայող, կամավորական ու խաղաղ բնակիչ: 

Վեր