Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում որպես ԱՄՆ օգնություն ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին եւ Արցախին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայից հետո որպես ԱՄՆ օգնություն ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին եւ Արցախին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Փալոնեին, Շփեյերին եւ Շիֆին ու նրանց գործընկերներին Արցախի եւ Հայաստանի համար օգնության այս փաթեթի առաջմղման համար՝ ի պատասխան Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար եւ անվտանգության ճգնաժամի»,- ասել է ANCA-ի ղեկավար Արամ Համբարյանը:

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Ջեկի Շփեյերի եւ Ադամ Շիֆի օրինագծում առաջ են քաշված հետեւյալ առաջարկները.

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին ուղղակի օգնության հուսալի ֆինանսավորում վերակականգնման գործում, ներառյալ անհրաժեշտ բնակարանների, պարենային անվտանգության, ջրամատակարարման, բժշկական եւ փախստականների օգնության, վերականգնողական եւ ենթակառուցվածքային կարիքների համար:

2 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում սովորական սպառազինության ոչնչացման ծրագրերի համար:

Պետքարտուղարության եւ USAID-ի միջոցով Հայաստանին 100 մլն դոլարի օգնություն տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության եւ անվտանգության ոլորտում:

ԱՄՆ ամբողջ օգնության դադարեցում Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչեւ չի հաստատվի Հայաստանի եւ Արցախի վրա բոլոր հարձակումների դադարեցումը:

Վեր