Մոլերից գողություն անող խումբը կրկին ակտիվացել է․ հարվածել են անվտանգության աշխատակցուհուն (տեսանյութ)

Երևանյան մոլերի հագուստի սրահներից գողություններ կատարող և ազատության մեջ մնացող հանցավոր խմբի անդամները կրկին ակտիվացել են և անցել գործի։ Կրկին նույն ձեռագրով՝ ազդանշանների ձայնը խլացնող սարքերի միջոցով մտնում են սրահներ, վերցնում մեծ քանակությամբ հագուստ և դուրս գալիս։ Հերթական դեպքն այս անգամ տեղի է ունեցել «Դալմա Գարդեն» մոլի Pull & Bear հագուստի սրահում։ Այս մասին գրել է Hetq.am-ը։

Հանցավոր խմբի անդամներից երկուսը, որոնցից մեկը ինչպես մեզ հայտնել է Inditex խմբի (Zara, Massimo Dutti, Pull & Bear, Bershka, Stradivarius) անվտանգության աշխատակիցը, խմբի պարագլուխներից Գրիգոր Մարտիրոսյանն է, 2021 թվականի մարտի 27-ին մտել են Pull & Bear հագուստի սրահ և ցանկացել են ապրանք գողանալ։ Սակայն անվտանգության աշխատակցուհին ճանաչել է նրանց, վեճի է բռնվել նրանց հետ։ Մեզ հետ զրույցում աշխատակցուհին (ցանկացել է անանուն մնալ) ասել է նաև, որ իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ են թույլ տվել, բայց ի վերջո, խմբի անդամները չեն կարողացել հասնել իրենց ուզածին և հեռացել են սրահից։

 

Մի քանի օր անց՝ ապրիլի 1-ին, նույն մարդիկ կրկին եկել են Pull & Bear գողություն կատարելու և կրկին անվտանգության նույն աշխատակցուհին նկատել է նրանց և փորձել կանխել գողությունը։ Սակայն այս անգամ Գրիգոր Մարտիրոսյանը ավելի ագրեսիվ վարք է դրսևորել և բռնություն է կիրառել անվտանգության աշխատակցուհու նկատմամբ։ Նախ մոլի վերելակի մոտ արմունկով հարվածել է որովայնին, ապա սրահի ներսում ձեռքով հարվածել է դեմքին, ինչպես նաև հայհոյանքներ է հնչեցրել։ Այնուամենայնիվ, այս անգամ ևս նրանք ձեռնունայն են հեռացել, իսկ Գրիգոր Մարտիրոսյանը շարունակում է մնալ ազատության մեջ։ Վերը նկարագրվածը կարող եք տեսնել այս տեսանյութում, որը մեզ տրամադրել է Inditex-ի անվտանգության աշխատակիցը։

Ի դեպ, մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Գրիգոր Մարտիրոսյանը անցնում էր «Երևան մոլի» անվտանգության պետ Սերգեյ Ֆիլիպոսյանցին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով, սակայն դատաքննության փուլում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ նա հաշտվել էր Սերգեյ Ֆիլիպոսյանցի հետ։

Տարիներ շարունակ մոլերից գողություններ կատարող կազմակերպված հանցավոր խումբը առանց որևիցե լուրջ արգելքների շարունակում է գողությունները հագուստի սրահներից՝ ծեծկռտուքների և վիճաբանությունների մեջ մտնելով անվտանգության աշխատակիցների հետ։ Մի քանի անգամ ոստիկանապետը հանձնարարել է մոլերում ուժեղացված պարեկային ծառայություն իրականացնել, սակայն ինչպես երևում է, ծառայությունը ոչ միայն ուժեղցաված չէ, այլ առհասարակ բացակայում է։ Մեր նախորդ հարապարակումներից մեկում, դատախազությունն ընդունել էր, որ այսպիսի հանցանքների դեպքում կա օրենսդրական բաց՝ կապված կալանքը, ազատազրկումը որպես խափանման միջոց կամ պատիժ նշանակելու հետ։ Այդ հրապարկամանը և կազմակերպված հանցավոր խմբին առնչվող մեր մյուս նյութերին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված հղումներով։

 

  • Կ
Վեր