Ուշադրություն․ Հայաստանը բախվել է կորոնավիրուսի երրորդ ալիքին

Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպման առիթը COVID-19-ն է, պատվաստանյութերն ու պատվաստման բուն գործընթացը՝ հայտնում են նախարարությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը մարզային բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ խոսել է կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:

 

Հանդիպմանը մասնագետները քննարկել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերը, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները:

 

Քննարկման ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատվաստանյութերի վերաբերյալ զեկույցի շրջանակներում ներկայացրել է առաջիկա անելիքները:

 

Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մրցավազք է, մասնագետները կարևորել են մի քանի պատվաստանյութերի առկայության ապահովումը, միանշանակ, զգուշորեն մոտենալով պատվաստանյութերի ընտրությանը` վարելով ճկուն և հավասարակշռված ռազմավարություն:

Վեր