Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի վրա

Ադրբեջանցիները քարեր են նետել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Փարսյանը նշել է, որ դեպքը մի քանի օր առաջ է տեղի ունեցել, թե ե՞րբ՝ չի հստակեցրել․

«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այդ հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»։

Ըստ քաղաքապետի՝ մեքենան չի վնասվել, սակայն այդիսի դեպքերը անհանգստացնող են անվտանգության առումով։

Վեր