Ռոբերտ Քոչարյանի իրարամերժ հայտարարությունները

Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիան է, և դրանով է բացատրել փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

Քոչարյանի համոզմամբ՝ սահմանի բացման դեպքում Թուրքիան կանի ամեն ինչ, որ բիզնեսում և տնտեսությունում իր ներկայությամբ Հայաստանը վերածի Աջարիայի:

Սահմանի բացմանը դեմ հանդես եկող Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, ըստ WikiLeaks-ի 2011-ի հրապարակման, դեռ 2005-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին հղած նամակում կողմ է եղել սահմանների բացմանը. «Որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»:

Վեր