Ապրիլի 10-12-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր և վաղը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

 

Ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

 

Մայրաքաղաքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Ապրիլի 10-ին և 11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ։

 

Մարզերում ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վեր