Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները 54 հոգանոց խմբով հանդիպում են պաշտպանության նախարարի հետ

ՀԺ-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները անհետ կորած զինծառայողների և գերեվարվածների հարազատներին առաջարկել են բացել նախարարության շենքի մուտքերը և ելքերը, փոխարենը նախարարի հետ հանդիպմանը կմասնակցի զինծառայողների ընտանիքների անդամների 50 հոգանոց խումբ: Սակայն զինծառայողների հարազատները չեն համաձայնել ՊՆ ներկայացուցչի առաջարկին: 

ՊՆ ներկայացուցիչն առաջարկեց հարազատների 50 հոգանոց խմբին ներս մտնել նախարարություն, սակայն մի պահանջով, որ անկախ նախարարի հետ խոսակցության ելքից, պետք է բոլորը դուրս գան նախարարության շենքից: Հարազատներն էլ հայտնեցին՝ նախարարի հետ զրուցելուց հետո նոր կորոշեն՝ ՊՆ-ի մուտքը և ելքը բացել, թե ոչ: Նշենք, որ պայմանավորվածությունից հետո անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները 54 հոգանոց խմբով մտան նախարարության շենք:

Վեր