ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1009 դեպք, մահացել է 31 մարդ

Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202167 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 899290 վերջին մեկ օրում` 4829 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16315 պացիենտ. Մեկ օրում նվազել է 42-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 181180 անձ` վերջին մեկ օրում 1020 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3720 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է:

Վեր