Գագիկ Ծառուկյանը տուգանվել է որդու հարսանիքի հրավառության համար

 

Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Իրականացվում է վարչական վարույթ»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից։

Նշենք, որ ապրիլի 11-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Հարսանիքից հետո  մոտ կես ժամ տևող հրավառություն է եղել։

Վեր