Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. դատախազը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Մարտի 1-ի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նկամտմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմանը: Հիշեցնենք՝ ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որից հետո դատարանը դադարեցրեց Քոչարյանի քրեական հետապնդումը:

«Որոշումը նոր ենք ստացել: Որոշման բովանդակությանը ծանոթանալ դեռ չենք հասցրել: Բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բան ծանոթ ենք: Փաստարկները՝ ինչ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն: Ինձ չեն համոզել: Ավելին՝ ես կարծում եմ՝ իրավիճակը, որ առաջացրել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, արդարադատության հետ համատեղելի չէ պարզ պատճառով. կիրառված նորմի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, ու նա արդարացել է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Վեր