Ի՞նչ իրավիճակ է դեղորայքի շուկայում. ի՞նչ գնային փոփոխությունների են ենթարկվել լայն սպառում ունեցող դեղերը Zarkerak - Ի՞նչ իրավիճակ է դեղորայքի շուկայում. ի՞նչ գնային փոփոխությունների են ենթարկվել լայն սպառում ունեցող դեղերը
Zarkerak Zarkerak - Ի՞նչ իրավիճակ է դեղորայքի շուկայում. ի՞նչ գնային փոփոխությունների են ենթարկվել լայն սպառում ունեցող դեղերը
Ի՞նչ իրավիճակ է դեղորայքի շուկայում. ի՞նչ գնային փոփոխությունների են ենթարկվել լայն սպառում ունեցող դեղերը

Ի՞նչ իրավիճակ է դեղորայքի շուկայում. ի՞նչ գնային փոփոխությունների են ենթարկվել լայն սպառում ունեցող դեղերը

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները դեղորայքի շուկայի վերաբերյալ

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-օգոստոսին, 2022-ի օգոստոսին 2021-ի օգոստոսի նկատմամբ դեղագործական ապրանքների շուկայում նկատվել է գնաճ՝ 0,7 տոկոսի չափով։ Իսկ այս օգոստոսին հուլիս ամսվա նկատմամբ գնաճը կազմել է 0․5 տոկոս։

Դեղերի շուկայում առկա իրավիճակը՝ անկախ հետազոտության արդյունքներով

ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ավագ դասախոս, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ տ․գ․թ․ Սուսաննա Աղաջանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր գնաճային ֆոնին դեղագործական շուկայում ևս գնաճից խուսափել հնարավոր չի եղել:

Նրա խոսքով, Հայաստանում դեղագործական շուկան մեծապես կախված է ներմուծումից, որն էլ՝ փոխարժեքից, տրանսպորտային ծախսերի աճից: Բացի դրանից հումքի, էներգիայի և փաթեթավորման նյութերի գների համաշխարհային աճի պայմաններում դեղարտադրող արտասահմանյան ընկերություններն անընդհատ վերանայում են իրենց դեղորայքի արժեքը: Արդյունքում, տեղական մատակարարները որոշ դեղեր ձեռք են բերում ավելի բարձր արժեքով:

«Տեղական մատակարարները, չնայած համաշխարհային վերոգրյալ զարգացումների, շնորհիվ զուգահեռ ներմուծումների մեխանիզմների ներդրման, ներմուծման աշխարհագրության դիվերսիֆիկացման, ինչպես նաև մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը չգրանցված դեղերի ներմուծման թույլտվության շնորհիվ, կարողացան դեղորայքի մեծ մասի համար զսպել գնաճային միտումները 2021թ. ընթացքում: Նույնիսկ կենսական նշանակության մի շարք դեղորայքի գներ մինչև 300% նվազեցին»,- նշեց տնտեսագետը:

Հարցին, թե նախորդ տարիների համեմատությամբ գնաճի միտումներն ինչպիսին են և որոնք են պատճառները, նա ասաց, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով դեղագործական շուկան հայտնվեց այնպիսի իրավիճակում, որը նոր ռիսկեր ու խնդիրներ առաջ բերեց: Սուսաննա Աղաջանյանի խոսքով, այնպես չէ, որ դեղորայքը զգալիորեն թանկացել է ՀՀ-ում.

«Օրինակ՝ Նիմեսիլ դեղամիջոցի մեծածախ գինը 2021թ վերջին կազմում էր շուրջ 2850 դրամ, այսօր՝ 2260 դրամ, այսինքն, մոտ 26% գնանկում է եղել: Կամ կարող ենք համեմատել նաև Servier դեղագործական ընկերության, օրինակ ճնշման դեղամիջոցների մեծածախ գները. օրինակ տրիպլիքսամ 10/2.5/10մգ տարեվերջին 6980 դրամ էր, այժմ՝ 5440 դրամ»:

Փորձագետն անկումը բացատրում է նրանով, որ նույն դեղորայքը Հայաստանը սկսել է ձեռք բերել ոչ թե Ֆրանսիայի գործարանից, այլև՝ նույն ընկերության Ռուսաստանի գործարանից: Աղաջանյանն ընդգծում է՝ յուրաքանչյուր գնի փոփոխության հիմքում կան պատճառներ.

«Ամեն խումբ դեղորայք, յուրաքանչյուր երկրից ներմուծումը դրսևորում է գների փոփոխության տարբեր միտոմներ, եթե տարեսկզբին ռուսական Ասկոֆեն դեղամիջոցը արժեր 170 դրամ, ապա այսօր արժե 226 դրամ: Եվ այս դեղամիջոցի թանկացման պատճառներից է, օրինակ բլիստերիզացիայի համար փայլաթիթեղի գնի փոփոխությունը և այլն»,- նշեց նա:

Սեզոնով պայմանավորված դեղերի գների աճին անդրադառնալով, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետի դիտակմամբ, նման թանկացումները երբեմն լինում են հիվանդացության կտրուկ աճի ֆոնին պահանջարկի ավելացումով.

«Սուր շնչառական հիվանդությունների հետ կապված մի շարք դեղամիջոցների մասով թանկացումներ չեն գրանցվել, ավելին՝ որոշների մասով առկա է գնանկում. օրինակ՝ մրսածության համար նախատեսված Թերաֆլյու, Կոլդրեքս, Ռինզա, Գրիոպֆլյու և այլնի մասով: Բայց շուկայում այդ խմբին պատկանող շատ դեղամիջոցներ են առկա, և այո, հնարավոր է, որ որոշակի թանկացում եղել է կամ՝ կլինի»,- նշում է տնտեսագետ Սուսաննա Աղաջանյանը:

Անդրադառնալով տեղական և ոչ տեղական նույն դեղորայքի գնային տարբերություններին, փորձագետը շեշտում է, որ տեղական արտադրանքի մեծածախ գները մոտ են ռուսական, բելառուսական դեղամիջոցների գներին և էժան են համանման եվրոպական դեղորայքի գներից։ Աղաջանյանը, սական ասում, որ տեղական շուկայում դեղորայքը բախվում է մի շարք օրիգինալ և ջեներիկ դեղերի հետ լայն մրցակցությանը:

«Օրինակ շաքարային դիաբետի համար նախատեսված հայկական արտադրության Մետֆորմին դեղամիջոցի հետ շուկայում շրջանառվում են 8-10 համանման դեղամիջոցներ»,- ներկայացնում է օրինակը տնտեսագետն ու հավելում, որ կան նախապատվության, ռացիոնալ նշանակումների և այլ խնդիրներ:

 

Արաքսյա Փաշոյան

07 Հոկտեմբեր, 2022 14:29
Վեր