ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական գործակցությունը պետք է խորանա

Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը Հայաստանի քաղաքական ուժերը համարում էին դավաճանություն՝ հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասին նշել է, որ հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս ընդդիմության և իշխանության միջև: Քաղաքաշինության նախարարության և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էին նաև Թուրքիան ու հազարավոր վարձկան ահաբեկիչներ, ինչը ևս ազդել է պատերազմի ելքի վրա: Արցախի նախագահը Հայաստանի և Արցախի ապագան տեսնում է նոր ռազմաքաղաքական ավելի խոր համագործակցությամբ:

Արայիկ Հարությունյան (Արցախի Հանրապետության նախագահ) - Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թվականի հունիսի 13-ից, երբ հայաթափվեցին Շահումյանը, հետո՝ Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել, և ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել է Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորելու: Սա պատճառներից մեկն է, քանի որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 45 հազար, այլ ավելի քան 200 հազար: Երբ շահումյանցիների 10 տոկոսին էլ տեր չենք կանգնել, և այդ մարդիկ գնացել են:

Վեր