Մեղրիի միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալ

«Մեղրիի միջանցքի» մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Նրանք կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել»,-ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրում է լոգիստիկայի, ճանապարհների հնարավոր տարբերակները:

«Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքների հետ կապված հարցեր»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Վեր