Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը. Փաշինյանը` ՌԴ վարչապետին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  արդյունավետ է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ես ուզում եմ հատկապես նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ ընդգծել, որ արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է», - ասել է Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրել է, որ եռակողմ հանձնաժողովի աշխատանքը ընթացքի մեջ է, և որ այն գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ուզում եմ նկատել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը․ դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների՝ հայրենիք վերադարձին», - ասել է Փաշինյանը, ապա նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանին «այն ջանքերի համար, որոնք գործադրվում է հարցը լուծելու համար»:

Վեր