Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 50 -ից ավելի ադրբեջանցի է պայթել ականների վրա

 

 

Ադրբեջանում հայտարարել են, որ 50 մարդ է տուժել ականների պայթյունից: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտնել է Ականազերծման հարցերով ադրբեջանական գործակալության (ANAMA) կառավարման խորհրդի փոխղեկավար Սամիր Փոլադովը:

Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերից ի վեր ականների պայթյունի հետ կապված 30 միջադեպ է արձանագրվել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում: Փոլադովի խոսքով` գործակալությունն իր մասնագետներին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` տարածքների ականզերծման համար:

Վեր