Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում Zarkerak - Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
Zarkerak Zarkerak - Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքները մայիսի 3-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ 

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։

Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։

03 Մայիս, 2021 12:41
Վեր