Որդիս եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր որդին պատերազմի ընթացքում եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ հայկական կողմը տվել է ամենամեծ թվով զոհերը` նշելով, որ պատերազմը չի անցել իր ընտանիքի կողքով: Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում:

«Հինգ հազար զոհ մենք չունենք: Ասում են 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բանակցային ողջ գործընթացը եղել է հայկական կողմի ազգային և պետական շահերից նահանջի գործընթաց:

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել, չենք հանձնվելլ: Այնպես չէ, որ աշխատասենյակներում փակված ենք այդ կռիվը տվել: Մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպիսին, ինչպիսին հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում: Չենք հանձնվել մենք»,- նշեց վարչապետը:

Վեր