Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ Zarkerak - Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ
Zarkerak Zarkerak - Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ
Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ

Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ

 

 

Արցախում մայիսից աշխատանքի կանցնեն Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի 17 մասնագետներ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

 

«Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ Արցախում ներկայումս պատրաստվում են 25 սոցիալական աշխատողներ: Բացի այդ, հունիսից կմեկնարկի 50 սոցիալական աշխատողների ուսուցումը՝ գյուղերում  աշխատելու համար»,-մանրամասնեց Անտոնյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որպեսզի այդ ծառայությունները մոտ լինեն մարդկանց:  

 

Խոսելով սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսակներից, Անտոնյանը կարևորեց հետպատերազմական Արցախում դրանց անհրաժեշտությունը՝ մարդկանց հոգեբանական վերականգնման և նախաձեռնողականության խթանման առումով:

 

«Սոցիալ-հոգեբանական ծառայությունները ներառում են առաջինը՝ տեղեկատվության տրամադրում, փոխանցում և աջակցություն բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Երկրորդը՝ կոնսուլտացիոն հանդիպումներ, թերապևտիկ ու  ադվոկատիվ աշխատանք»,-նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը՝ մանրամասնելով, որ սոցիալական աշխատողներն իրենց աշխատանքի շրջանակներում կապող օղակ են հանդիսանալու  բնակչության  ու պետության միջև:

 

«Եթե մենք տեսնում ենք, որ  կառավարության ընդունած որևէ որոշում պետական երաշխիքներից դուրս է թողնում որոշակի թվով մարդկանց, որոնց հետ մենք աշխատում ենք, ապա կառավարությանը ներկայացնելու ենք, որ այդ որոշումը փոփոխության ենթակա է»,-ասաց Անտոնյանը:

 

Անդրադառնալով սոցիալական ծառայությունների ներդրման երկարաժամկետ ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների շրջանային 4 կառույցներից, նախատեսում են մասնագետներ ունենալ Արցախի բոլոր՝ 110 համայքներում: 

 

Անտոնյանի խոսքով՝ սոցիալական աշխատողների աշխատավարձն առայժմ տրամադրելու է Արցախի կառավարությունը, սակայն փնտրվում են նաև այլ հնարավորություններ:  

 

Նրա հաղորդմամբ՝  սոցաշխատողների պատրաստմանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը սկսելու է  հաստիքների և ծառայությունների ստեղծման գործընթացը: Տարեվերջին նախատեսվում է Արցախի պետական համալսարանում մագիստրոսական ծրագրի ստեղծման գործընթացը մասնագետների պատրաստման գործընթացը շարունակական դարձնելու նպատակով:

04 Մայիս, 2021 10:43
Վեր