«Մենք պետք է ապահովենք պետական պարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր», - այս մասին Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ քանի դեռ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ըստ նախարարի, ընթացիկ ծախսերը պետք է պլանավորել այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որոնք սահմանված են միջնաժամկետ հատվածի համար:
Որպես հիմնական նպատակադրում՝ կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը․ «Մենք նախատեսել ենք, որ պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակի», - նշեց Տիգրան Խաչատրյանը: