Ետպատերազմյան շրջանում թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից. Փաշինյան

Մի խոստում կա, որ տվել ենք ու չենք կարողացել պահել. ասել ենք՝ վերջ թավիշին, հետո պարզվել է, որ մենք ինստիտուցիոնալ այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ արդեն չենք որոշում, ու դա լավ է՝ ԱԺ հատուկ նիստին վարչապետի ընտրության ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«2020-21 թթ. ետպատերազմյան շրջանում այդ թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից: Սա իրողություն է: Էդ որ մեզ մեղադրում են կառավարման ձախողման մեջ, կներեք, դուք ուզում եք ասել, որ փաստ էր, որ 2021-ի ետպատերազմյան ճգնաժամը կառավարվելու էր էսպե՞ս: Բայց էսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ դա ետպատերազմյան ճգնաժամի կառավարման շատ էական օրինակ է:

Հասկանո՞ւմ եք՝ այդ աղետից հետո ՀՀ-ում  մի կրակոց չի հնչել: Եվ սա կարող է տեղի ունենալ բոլոր ասպարեզներում ձախողած իշխանությունների պայմաններո՞ւմ: Մի տարի է՝ Հայաստանում գուժում են՝ սով, ֆինանսատնտեսական համակարգի կոլապս, տնտեսական փլուզում, որևէ մեկը չի ասում՝ բա էդ կառավարությունը մակրոտնտեսական կայունությունը էդ պայմաններում ո՞նց կարողացավ պահի»,- նշեց Փաշինյանը:

Վեր