Ռոբերտ Քոչարյանը մեր ժողովրդի, մշակույթի հետ կապ չունի, օտար մարմին է, որ եկավ ու մտավ Հայաստանի կյանքի մեջ. իմքայլական պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել, երբեք չի եղել քաղաքական գործիչ, հիմա էլ չի զբաղվում, չգիտեմ, թե ինչով է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանի խոսքերով, Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել են բռնություններ, սպանություններ, քաղաքականություն չի եղել. «Նա մեր ժողովրդի, մշակույթի հետ կապ չունի, օտար մարմին է, որ եկավ ու մտավ Հայաստանի կյանքի մեջ: Հիմա էլ նույնն է, չի փոխվել: Ե՞րբ եք նրանից քաղաքական ելույթ լսել»,-ասել է նա:

Հովակիմյանը նաև խորհուրդ է տվել բոլոր չիմացողներին դիմել Գուգլին ու իմանալ, թե ինչպես է Քոչարյանը երկրորդ անգամ պահպանել ՀՀ նախագահի աթոռը՝ նշելով, որ Քոչարյանը նախագահ չէր ընտրվել նաև 1998 թվականին:

Վեր