Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել

 

Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել

 Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի և ճանապարհային ոստիկանության ծառայողներ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ստեփանակերտ քաղաքի 21-ամյա բնակիչ Վ.Ք.-ն իր վարած «Vaz 21- 07» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել:

Վարորդը և նրա 21-ամյա ուղևոր Է.Պ.-ն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրանց առողջական վիճակը բավարար է:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Վեր