Ռուս բլոգերը 1 մլն ռուբլով իր պարանոցին գովազդ է տեղադրել (լուսանկար)

Ռուսաստանցի բլոգեր Եգոր Օնոպկոն գրավել է լրատվամիջոցնոցների ուշադրությունը`գումար վաստակելու հնարամիտ և անսովոր եղանակ մտածելով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, երիտասարդն իր պարանոցի աջ կողմն առաջարկում է օգտագործել որպես գովազդատեղ անհատների և բիզնեսների համար:

Իրականում ոչ ոք չէր հավատում, որ բլոգերը, որը սոցցանցերում հայտնի է onokonda անունով, կարող է գովազդ տեղադրել իր պարանոցին, սակայն անցյալ շաբաթ նա ապացույց-տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, որ դիմել է այդ քայլին:

Երիտասարդը հավելել է, որ 1 մլն ռուբլի ($13,500) է վաստակել 10 գովազդատեղ վաճառելով:

Բլոգերը հայտնել է, որ իր առաջին պատվիրատուն թվային ոլորտում աշխատող գործարարներից է եղել, որն էլ խորհուրդ է տվել ևս 9 հաճախորդի: Գովազդի արժեքը կազմում է 100 000 ռուբլի: Բլոգերը նույնիսկ պայմանագիր է կնքում իր հաճախորդների հետ: Պայմանագրով նախատեսվում է, որ պարանոցի վրա արվող դաջվածքները չպետք է մաքրվեն և պետք է երևան ողջ կյանքի ընթացքում: 

Վեր