Հայաստանի բոլոր սահմաններն ամբողջովին անվտանգ են․ Սարգիս Ավետիսյան

Հայաստանի սահմանները, ներառյալ Հարավային սահմանը, և ընդհանրապես բոլոր սահմաններն ամբողջովին անվտանգ են։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, հաղորդավար Սարգիս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության պահպանման հարցը բխում է ինչպես ՀՀ ԶՈւ շահերից, այդպես էլ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և ՀԱՊԿ-ի շահերից։ Վերջին շրջանում մի շարք ֆեյք լրատվակայքեր թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս հատուկ սադրիչ, կեղծ լուրեր են շրջանառում։ Ներքին լրատվակայքերի դեպքում հասկանալի է, դա արվում է նրա համար, որ ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ապակայունցվի երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև հրահրվի հեղաշրջման փորձ, որը ոչ մի պարագայում ոչ մեկին չի հաջողվի դա անել։ Ինչ վերաբերում է դրսում ապատեղեկատվության տարածմանը, դա արվում է  Հայաստանի ոչ բարեկամ երկրների կողմից։

Ասելիքս հետևյալն է, 2021-ի մայիսի 12-ից սկսած Հայաստանի բոլոր սահմաններն ավելի ապահով և անվտանգ են լինելու․ սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։

Շնորհակալություն․ ուշադրության համար"։

Վեր