Քոչարյանի «Հայաստան» դաշինքի համակիրները Սյունիքի մասին կեղծ լուրեր են տարածում ու թիրախավորում հերքողներին

Առավոտվանից կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր Սյունիքում մարտեր են ընթանում և կան վիրավորներ։ Լուրերը, իհարկե, կեղծ էին, բավականին արագ հերքվեցին ԱԺ պատգամավորների և ՊՆ-ի կողմից։

Ըստ երևույթին դա զայրացրեց քոչարյանականներին, որոնք էլ տարբեր մեկնաբանություններում սկսեցին թիրախավորել կեղծիքը հերքած պատագամավորներին։

Նկարներում կտեսնեք ընդամենը մի քանի օրինակ, սակայն նմանատիպ դրվագները բազամթիվ են։

Անգամ տպավորություն է ստեղծվում, որ դրանք համակարգվում են մի կենտրոնից և ունեն հստակ հանձնարարություն։

Հիմա, իհարկե, որոշակի պատկերացում կարելի է կազմել, թե ովքե՞ր և ի՞նչ նպատակով էին կազմակերպել այսօրվա մեդիատեռորը։

Աղբյուրը՝ civic.am

Վեր